Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի, 2-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 03-Ն և N 04-Ն որոշումների և հիմք ընդունելով Հակոբ Բաբախանյանի լիազորած անձ Արմեն Բաբախանյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հունվարի 30-ի N Ք-415), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Հակոբ Բաբախանյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2022 թվականի դեկտեմբերի 19-ի N 19122022-07-0103 վկայական) Աբովյան համայնքի գյուղ Պտղնի 2-րդ այգետարածք 4-րդ թաղամաս թիվ 18 հասցեում գտնվող 07-054-0113-0004 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման 500.0 քառակուսի մետր մակերեսով հողամասին կից Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2024 թվականի դեկտեմբերի 12-ի N 12122024-07-0131 վկայական) Աբովյան համայնքի Պտղնի գյուղի Պտղնի-2 այգետարածքի 4-րդ թաղամաս թիվ 10/4 հասցեում գտնվող 07-054-0113-0033 կադաստրային ծածկագրով 95.9 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասը, կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարել սահմանակից ընդլայնվող 07-054-0113-0004 կադաստրային ծածկագրով հողամասի սեփականատեր Հակոբ Բաբախանյանին։ 2. Հակոբ Բաբախանյանը պարտավոր է՝ 1) Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին վճարել 425 970 (չորս հարյուր քսանհինգ հազար ինը հարյուր յոթանասուն) դրամ՝ օտարվող հողամասի կադաստրային արժեքը. 2)Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար և 10 000 (տասը հազար) դրամ՝ հասցեի տրամադրման ծառայության վճար: 3. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումները կատարվում են Հակոբ Բաբախանյանի կողմից։ 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |