Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 594-596-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հուլիսի 20-ի N 451 որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 18-ի N 107-Ն որոշման, հաշվի առնելով Վարսենիկ Վարդանյանի դիմումը (մուտք՝ 2018 թվականի նոյեմբերի 23-ի N Ք-2263), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2016 թվականի սեպտեմբերի 22-ի N 22092016-07-0040 վկայական) Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտայի 7-րդ շենքի 28.2 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով թիվ 89,90 բնակարանն անհատույց օտարել Վարսենիկ և Արման Վարդանյաններին: 2. Սույն որոշման 1-ին կետում նշված անձինք պարտավոր են վճարել 73 000 (յոթանասուներեք հազար) դրամ համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին` համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման փաստաթղթերի կազմման համար ծառայության վճար: 3. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է սույն որոշման 1-ին կետում նշված անձանց կողմից: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |