|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
18 մարտի 2025 թվականի N 38-Ա |
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԱՅԻՆ ԹԱՂԱՄԱՍԻ ԹԻՎ 1/5 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՎՏՈՏՆԱԿԻ, ԴՐԱ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 228-Ա որոշման, հաշվի առնելով «Վարմօն Ռիելթի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2024 թվականի ապրիլի 26-ի «183/Վ-024» անշարժ գույքի վարձակալության գնահատման հաշվետվությունը և հիմք ընդունելով Լիլիթ Փամբուկյանի լիազորած անձ Նորա Խաչայանցի դիմումը (մուտք՝ 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N Ք-9226), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Դադարեցնել Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Հանրակացարանային թաղամասի թիվ 1/5 հասցեում գտնվող ավտոտնակի և դրա զբաղեցրած հողամասի կառուցապատման իրավունքը և լուծել Աբովյան համայնքի ղեկավարի և Լիլիթ Փամբուկյանի միջև 2009 թվականի օգոստոսի 31-ին կնքված (գրանցված է Կոտայք նոտարական տարածքի նոտարի սեղանամատյանում N 3447) հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիրը: 2. Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2009 թվականի հուլիսի 22-ի N 2273473 վկայական) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Հանրակացարանային թաղամասի թիվ 1/5 հասցեում գտնվող 24.75 քառակուսի մետր արտաքին մակերեսով ավտոտնակը և դրա զբաղեցրած 07-002-116-152 կադաստրային ծածկագրով 24.75 քառակուսի մետր մակերեսով հողամասը, ըստ նշանակության օգտագործելու նպատակով, տարեկան 156 000 (հարյուր հիսունվեց հազար) դրամ վարձավճարով, 10 (տասը) տարի ժամկետով, նախապատվության իրավունքով վարձակալությամբ տրամադրել Լիլիթ Վահանի Փամբուկյանին։ 3. Սահմանել, որ սույն որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարների և տուրքերի վճարումները կատարվում են Լիլիթ Փամբուկյանի կողմից։ 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
Կողմ -26 ԲԱԲԱՅԱՆ ԷԴՈՒԱՐԴ ԶԱՐՈՅԱՆ ԴԱՎԻԹ ՔՈՍԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՄԱԼՅԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՌԱԶՄԻԿ ԹԵՆԵՔԵՋՅԱՆ ԱՆԻ ԱՌԱՔԵԼՅԱՆ ԹԱԹՈՒԼ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՍՊՈՒՐԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵԴԱ ԲԱԴԱԼՅԱՆ ԱՏՈՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՀԵ ԶԱՐԳԱՐՅԱՆ ՆՈՐԱՅՐ ՑՈՒԳՈՒՆՅԱՆ ՊԱՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԱՉԱԳԱՆ ՄԵԼԻՔՅԱՆ ՆԱԻՐԱ ՊՈՂՈՍՅԱՆ ԳԵՎՈՐԳ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ ՄԵԼԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ ՊԵՏԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏԱ ՀԱԿՈԲՅԱՆ ՆԱԻՐԻ ԳԵՂԱՄՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՄԱՄՈՒԼՅԱՆ ՎՐԵԺ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀԱՅԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՆ ՄԵՂՐՅԱՆ ԱՐՄԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(29.00 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|