Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ և 13-րդ հոդվածների, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Հաստատել 2016 թվականի նոյեմբերի 28-ի N 25 նորընտիր ավագանու առաջին նիստի հետևյալ օրակարգը. 1) Աբովյան համայնքի ավագանու կանոնակարգն ընդունելու մասին. 2) Աբովյան համայնքի ավագանու 2008 թվականի նոյեմբերի 19-ի N 113-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին. 3) Աբովյան համայնքի ավագանու 2016 թվականի հունվարի 13-ի N 3-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|