Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի և հիմք ընդունելով Աշոտ Ռևազյանի հայտը (մուտք՝ 2022 թվականի նոյեմբերի 2-ի N Ք-5556), Աբովյան համայնքի ավագանին որոշում է. 1. Աշոտ Ռևազյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2022 թվականի օգոստոսի 24-ի N 24082022-07-0051 վկայական) Աբովյան համայնքի Պտղնի գյուղում գտնվող 07-054-0306-0047 կադաստրային ծածկագրով 0.0715 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության (վարելահող) հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ մրգերի, բանջարեղենի մշակման և պահածոյացման (չներառված ուրիշ խմբավորումներով) տնտեսություն կառուցելու նպատակով։ 2. Սահմանել, որ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխված է համարվում պարզեցված կարգով միայն սեփականատիրոջ հայտի համաձայն, համայնքի ավագանու կողմից այդ հողամասի նպատակային նշանակությունը փոխելու և համայնքի ղեկավարի կողմից տվյալ հողամասի ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրամադրելու մասին սահմանված կարգով կայացված որոշումներն ուժի մեջ մտնելուց և հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալուց հետո: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Աշոտ Ռևազյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |