Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի,  Աբովյան համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ  է՝            1. Աբովյան համայնքի ավագանու 2015 թվականի դեկտեմբերի 4-ի  «Աբովյան համայնքի բնակիչների՝ աղբահանության գծով առաջացած պարտքերը զիջելու մասին» N 81-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝      1) որոշման 1-ին  կետում «2012-2015»  թվերը   փոխարինել «2012-2017» թվերով։        2) որոշման 2-րդ կետում «2017»  թիվը  փոխարինել «2018» թվով։          2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։ 
   |