Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հաշվի առնելով Արմեն Մխիթարյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի սեպտեմբերի 08-ի N Ք-5956). 1. Արմեն Մխիթարյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք` 2008 թվականի հոկտեմբերի 06-ի N 2520571 և 2009 թվականի սեպտեմբերի 09-ի N 2409574 վկայականներ) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Էդ. Ավագյան փողոցի թիվ 1/86 և թիվ 1/88 հասցեներում գտնվող հողամասերին՝ «ՔԱՂ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի սեպտեմբերի 04-ին կազմված միավորման սխեմայի (կցվում է) համաձայն` տրամադրել միասնական հասցե՝ համայնք Աբովյան, քաղաք Աբովյան, 4-րդ միկրոշրջանի 1-ին թաղամասի, 6/1։ 2. Արմեն Մխիթարյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 10 000 (տասը հազար) դրամ տեղական վճար` հասցեի տրամադրման համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմեն Մխիթարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |