Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 102
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 

Զեկ. ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ՕԳՈՍՏՈՍԻ 23-Ի ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 7 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ, ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 2-րդ, 4-րդ, ենթակետերի և 2-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 28-ի N 192-Ն և N 193-Ն որոշումների և հիմք ընդունելով Արթուր Հովհաննիսյանի դիմումը (մուտք՝ 2023 թվականի մարտի 24-ի N Ք-1503), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Արթուր Թաթուլի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2022 թվականի փետրվարի 16-ի N 16022022-07-0193 վկայական) Աբովյան քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի թիվ 1/13 հասցեում գտնվող 07-002-0049-0478 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման 538.5 քառակուսի մետր մակերեսով հողամասին կից Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2023 թվականի մարտի 31-ի N 31032023-07-0250 վկայական) Աբովյան քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի թիվ 7 հասցեում գտնվող 07-002-0049-0767 կադաստրային ծածկագրով 133.2 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողամասը, կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարել սահմանակից ընդլայնվող 07-002-0049-0478 կադաստրային ծածկագրով հողամասի սեփականատեր Արթուր Թաթուլի Հովհաննիսյանին։
2. Արթուր Հովհաննիսյանը պարտավոր է՝
1) Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին վճարել 2 154 724 (երկու միլիոն հարյուր հիսունչորս հազար յոթ հարյուր քսանչորս) դրամ՝ ընդլայնվող հողամասի կադաստրային արժեքը.
2) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար և 5 000 (հինգ հազար) դրամ՝ հասցեի տրամադրման ծառայության վճար.
3. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումները կատարվում են Արթուր Հովհաննիսյանի կողմից։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արթուր Հովհաննիսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(19.02 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Կողմ-0 Դեմ-24 Ձեռնպահ-0
Որոշումը չի ընդունվել։

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner