Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Աբովյանի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատանքները բարելավելու, նրանց կանոնադրական պարտավորությունների պատշաճ կատարմանն աջակցելու նպատակով, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Աբովյան համայնքին սեփականության իրավունքով պատկանող 14 334 858 (տասնչորս միլիոն երեք հարյուր երեսունչորս հազար ութ հարյուր հիսունութ) դրամ հաշվեկշռային ընդհանուր արժեքով գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին՝ համաձայն հավելվածի: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
|