|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
17 հունվարի 2020 թվականի N 10 |
«ՎԱԶԳԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՄԱՆՈՒԿԻ» ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋԸ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՈԳԵԼԻՑ ԵՎ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԻՐԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 843-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 24-ի N 117-Ն որոշման, հիմք ընդունելով «Վազգեն Խաչատրյան Մանուկի» անհատ ձեռնարկատիրոջ հայտը (մուտք՝ 2020 թվականի հունվարի 09-ի N Ք-11). 1. «Վազգեն Խաչատրյան Մանուկի» անհատ ձեռնարկատիրոջը տալ 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում Աբովյան քաղաքի Տարտուի փողոցի թիվ 1/18 հասցեում (307.7 քառակուսի մետր) ոգելից և ալկոհոլային խմիչքների իրացման թույլտվություն (Թույլտվություն N 02 կցվում է): 2. «Վազգեն Խաչատրյան Մանուկի» անհատ ձեռնարկատերը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201074 հաշվեհամարին վճարել տեղական տուրք` 25 500 (քսանհինգ հազար հինգ հարյուր) դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Վազգեն Խաչատրյան Մանուկի» անհատ ձեռնարկատիրոջը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|