|       Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 594-596-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Ռուդիկ Հակոբյանը  1997 թվականից ընտանիքով բնակվում է Աբովյան քաղաքի Հանրակացարանային թաղամասի 7-րդ շենքի թիվ 35 բնակարանում, հաշվի առնելով Ռուդիկ Հակոբյանի դիմումը (մուտք՝ 2019 թվականի հունիսի 7-ի N Ք-1214), Աբովյան համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ  է` 1. Համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2018 թվականի դեկտեմբերի 28-ի N 28122018-07-0092 վկայական) Աբովյան քաղաքի Հանրակացարանային թաղամասի 7-րդ շենքի 50.67 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով թիվ 35 բնակարանն անհատույց օտարել Ռուդիկ, Յուրա, Դավիթ, Անի Հակոբյաններին և Արմինե Ավագյանին:
 2.  Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է սույն որոշման 1-ին կետում նշված անձանց կողմից:
 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
 
 |