Այսօր: Հինգշաբթի, 18 Սեպտեմբերի 2025թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 597
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 130-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 սեպտեմբերի 2025 թվականի N 130-Ա

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի ԻՆՆԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ և 62-րդ հոդվածների, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ  է`
1. Հաստատել Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի սեպտեմբերի 17-ի իններորդ նստաշրջանի հերթական առաջին նիստի հետևյալ օրակարգը.
1) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքին անհատույց օգտագործման հանձնած աղբատար ավտոմեքենան Աբովյան համայնքի գույքի ցանկում ընդգրկելու և անհատույց օգտագործման իրավունքով «Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը հանձնելու մասին.
2) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 206-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին.
3) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող գույքը մրցութային կարգով վարձակալության իրավունքով տրամադրելու մասին.
4) Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 13-ի N 120-Ա որոշմամբ հաստատված «Աբովյան համայնքի 2025 թվականի բնապահպանական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման առաջնայնությունները և դրանց ֆինանսական համամասնությունները» ծրագրում փոփոխություն կատարելուն համաձայնություն տալու մասին.
5) Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հուլիսի 30-ի N 126-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին.
6) «Պրես Ստենդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքված հողատարածքների կառուցապատման պայմանագրերում փոփոխություններ կատարելուն համաձայնություն տալու մասին.
7) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանի թիվ 36/2 հասցեում գտնվող հողամասը Վրեժ Գրիգորյանին ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարելու մասին.
8) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի 2-րդ արդյունաբերական թաղամասի թիվ 6/5 հասցեում գտնվող հողամասը «ԱՐՄԵՆԻԱՆ ՏՈԲԱԿՈ ՔՈՄՓԱՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն ուղղակի վաճառքով ընդլայնման նպատակով օտարելու մասին.
9) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Արամուս գյուղի 1/1 հասցեում գտնվող հողամասը Կարեն Տոռոզյանին ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարելու մասին.
10) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանի 1-ին թաղամասի թիվ 60/1 հասցեում գտնվող հողամասն Աղասի Հացագործյանին ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարելու մասին.
11) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի 7-րդ միկրոշրջանի 2-րդ թաղամասի թիվ 31/1 հասցեում գտնվող հողամասը Էրիկ Կարապետյանին ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարելու մասին.
12) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի Է. Ավագյան փողոցի թիվ 18/1 հասցեում գտնվող հողամասը Հարություն Գուլյանին ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարելու մասին.
13) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի Հատիսի փողոցի թիվ 119/1 հասցեում գտնվող հողամասը Նուբար Մուրադյանին ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարելու մասին.
14) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանի 3-րդ թաղամասի թիվ 85/1 հասցեում գտնվող հողամասը Շամիր Աղաջանյանին ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարելու մասին.
15) Աբովյան համայնքի Արամուս գյուղում գտնվող փողոցն անվանակոչելու մասին.
16) Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 228-Ա որոշման մեջ լրացումներ կատարելու մասին.
17) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի վրա ինքնակամ կառուցված շինությունները և դրանց պահպանման ու սպասարկման համար առանձնացված հողամասերն ուղղակի վաճառքով օտարելու կամ վարձակալության իրավունքով տրամադրելու մասին.
18) Աբովյան համայնքի ավագանու հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին.
19) Համայնքային շահերի պաշտպանության նպատակով իրավասու դատարան հայցեր ներկայացնելու վերաբերյալ հարցը քննարկելու մասին։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ 
 


Կողմ -18

ԲԱԲԱՅԱՆ ԷԴՈՒԱՐԴ

ԶԱՐՈՅԱՆ ԴԱՎԻԹ

ՔՈՍԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՄԱԼՅԱ

ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՌԱԶՄԻԿ

ԹԵՆԵՔԵՋՅԱՆ ԱՆԻ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ԹԱԹՈՒԼ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՍՊՈՒՐԱԿ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵԴԱ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ԲԱԴԱԼՅԱՆ ԱՏՈՄ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՀԵ

ԶԱՐԳԱՐՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ՄԵԼԻՔՅԱՆ ՆԱԻՐԱ

ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ՄԵԼԻՆԵ

ԳԵՂԱՄՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՄԵՂՐՅԱՆ ԱՐՄԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ         
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ

Դիտումների քանակ` 6

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner