Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ և 17-րդ հոդվածների, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Հաստատել 2019 թվականի փետրվարի 22-ի N 03 արտահերթ նիստի հետևյալ օրակարգը. 1) Աբովյան համայնքի 2019 թվականի բյուջեով նախատեսված վարչական մասի պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին. 2) Աբովյան համայնքի ավագանու 2008 թվականի սեպտեմբերի 3-ի N 90-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|