Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի 17-րդ կետի, հաշվի առնելով Կարեն Պողոսյանի դիմումը (մուտք՝ 2023 թվականի մարտի 21-ի N Ք-1381) և հիմք ընդունելով Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 2023 թվականի հունիսի 15-ի N 51 դրական եզրակացությունը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Փոփոխել Կարեն Պողոսյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2022 թվականի դեկտեմբերի 14-ի N 14122022-07-0142 վկայական) Աբովյան համայնքի Մայակովսկի գյուղում գտնվող 07-043-0138-0070 կադաստրային ծածկագրով 0.05 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի (վարելահող) նպատակային նշանակությունը որպես բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամաս։ 2. Կարեն Պողոսյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին վճարել հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքների տարբերությունը, որը կազմում է 1 443 750 (մեկ միլիոն չորս հարյուր քառասուներեք հազար յոթ հարյուր հիսուն) դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Կարեն Պողոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |