Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Համաձայնություն տալ Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող՝ 3-րդ միկրոշրջանի թիվ 2/2/1 հասցեում գտնվող անշարժ գույքը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Թավադ Մեղրյանին: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Թավադ Մեղրյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
|