Խնդիր → Կոմունալ ծառայություններ
Համառոտ նկարագրություն` Բարև Ձեզ, ցանկանում ենք ներկայացնել դիմում շինաղբի և կենցաղային աղբի տեղափոխման հետ կապված, որն առաջանալու է ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի գ. Պտղնի 3-րդ փողոց 30/1 հասցեի հողամասում նախատեսվող բնակելի թաղամասի կառուցման արդյունքում։ Տեղեկանքն անհրաժեշտ է Շրջակա միջավայրի նախարարություն ներկայացնելու համար։ Կայքի դիմումներ բաժնով դիմումը մուտք անելու հնարավաորություն չկա, քանի որ համակարգը ավտոմատ տեղափոխում է էջը «Ես եմ» ազգային նույնականացման հարթակ, որտեղ նույնականացում անցնելու հնարավորություն ևս չկա, քանի որ գրվում է, որ էջը գտնված չէ։
Խնդրի հասցեն` Դիմել համայնքապետարան
Ներկայացման ամսաթիվ` 12/11/2024 10:52