|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
08 մայիսի 2025 թվականի N 1804 |
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի N 396, 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 04-Ի N 1115 ԵՎ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 05-Ի N 594 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների, հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին 2024 թվականի հոկտեմբերի 24-ի N ՀՕ-423-Ն օրենքը, ինչպես նաև աշխատանքների պատշաճ կազմակերպման անհրաժեշտությունից ելնելով. 1. Աբովյան համայնքի ղեկավարի 2022 թվականի մարտի 14-ի «Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» N 396 որոշմամբ հաստատված հավելվածներ N 8-ը, N 30-ը, 2023 թվականի ապրիլի 04-ի «Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության նոր պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» N 1115 որոշմամբ հաստատված հավելված N 4-ը և 2024 թվականի փետրվարի 05-ի «Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության նոր պաշտոնների անձնագրերը հաստատելու և Աբովյան համայնքի ղեկավարի 2022 թվականի մարտի 14-ի N 396, 2023 թվականի ապրիլի 04-ի N 1115 որոշումները մասնակի ուժը կորցրած ճանաչելու մասին» N 594 որոշմամբ հաստատված հավելված N 13-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն համապատասխանաբար հավելվածներ N 1-ի, N 2-ի, N 3-ի և N 4-ի։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու պահից։ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|