Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 29-36-րդ կետերի, հաշվի առնելով Սարգիս Սարգսյանի դիմումը (մուտք՝ 2017 թվականի փետրվարի 16-ի N Ք-188), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Համաձայնություն տալ Սարգիս Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք` 2008 թվականի հուլիսի 11-ի N 2522629 վկայական) Աբովյան քաղաքի Էդ. Ավագյան փողոցի թիվ 1/64 հասցեում գտնվող 1000.0 քառակուսի մետր մակերեսով հողամասի փոխանակմանը Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2012 թվականի դեկտեմբերի 04-ի N 04122012-07-0441 վկայական) 4-րդ միկրոշրջանի 1-ին թաղամասի թիվ 2 հասցեում գտնվող 1000.0 քառակուսի մետր մակերեսով համարժեք հողամասի հետ: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |