Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 17-րդ հոդվածների, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Հաստատել 2017 թվականի հունվարի 20-ի N 02 արտահերթ նիստի հետևյալ օրակարգը. 1) Աբովյան համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 28-ի N 169-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին. 2) Աբովյան համայնքի սեփականություն համարվող անշարժ գույքը վարձակալության իրավունքով տրամադրելու մասին. 3) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող, սակայն որպես «անհայտ» քաղաքացու սեփականություն փոխանցված հողամասերը համայնքի սեփականություն ճանաչելու մասին: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|