Այսօր: Շաբաթ, 19 Ապրիլի 2025թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 311
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



18 ապրիլի 2025 թ.

ԶԱՐՂԱԼԱՄ ՇԱՇԻԿՅԱՆԻՆ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ 4-ՐԴ ՄԻԿՐՈՇՐՋԱՆԻ ԹԻՎ 9/45 ՀԱՍՑԵՈՒՄ ԵՎ ԹՎՈՎ 2 ՀՈՂԱՄԱՍԵՐՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ՋՐԱԳԾԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 203-Ն և 2025 թվականի հունվարի 23-ի N 03-Ն որոշումների, հաշվի առնելով Զարղալամ Շաշիկյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի ապրիլի 17-ի N Ք-2594).
1. Համաձայնություն տալ Զարղալամ Շաշիկյանին սեփականության իրավունքով պատկանող Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի թիվ 9/45 հասցեի և թվով 2 հողամասերի արտաքին ջրագիծը նախագծել «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» փակ բաժնետիրական ընկերության կողմից 2025 թվականի փետրվարի 28-ին տրված ՎՋ 655/2025 տեխնիկական պայմանի ուղեգծով և Զարղալամ Շաշիկյանին տրամադրել արտաքին ջրագծի կառուցման շինարարության թույլտվություն (շինարարության թույլտվությունը կցվում է):
2. Զարղալամ Շաշիկյանը պարտավոր է.
1) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 25 000 (քսանհինգ հազար) դրամ՝ ինժեներական ենթակառուցվածքների մոնտաժման աշխատանքների համաձայնության տրամադրման ծառայության վճար.
2) Աբովյանի համայնքապետարանի 900105201801 հաշվեհամարին վճարել 9 000 (ինը հազար) դրամ տեղական տուրք` շինարարության թույլտվության համար:
3) Քանդված հատվածները վերականգնել տասնհինգօրյա ժամկետում:
3. Շինարարական աշխատանքները կատարելիս անհրաժեշտ է տեղեկացնել «Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը և այլ շահագրգիռ կազմակերպություններին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Զարղալամ Շաշիկյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արամ Վիրաբյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner