Հանրային քննարկում
Խորհրդակցություններ
Խնդիրներ
Համայնքի ղեկավար
Որոշումներ
Որոշումների նախագծեր
Համայնքի ղեկավարի ուղերձներ
Ավագանու անդամներ
Ավագանու նիստեր
Որոշման նախագծեր
Կանոնակարգ
Հաշվետվություններ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ մասի, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի 04-Ն որոշման, Աբովյան համայնքի ղեկավարի 2024 թվականի հունվարի 18-ի N 24 կարգադրության և հիմք ընդունելով Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետի զեկուցագիրը (մուտք՝ 2025 թվականի մայիսի 27-ի N Ք-3495).1.2025 թվականի համար Աբովյան համայնքի ենթակայության թվով երեք մանկապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ՝ կազմակերպություններ) ծառայություններից օգտվողների համար կիրառել համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի նվազեցման արտոնություններ՝ համաձայն հավելվածի։ 2.Կազմակերպությունների տնօրեններին՝1) ապահովել կիրառված արտոնությունների կատարումը.2)արտոնություններից օգտվողների կարգավիճակի փոփոխման դեպքում եռօրյա ժամկետում տեղեկատվություն ներկայացնել Աբովյանի համայնքապետարան։3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից և տարածվում է հավելվածում նշված իրավահարաբերությունների վրա:
Facebook
Location on Yandex Maps
YouTube