Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի, 70-րդ հոդվածի 2-րդ մասի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ավագանու անդամ Մելինե Գասպարյանը 2022 թվականի երրորդ նստաշրջանի ընթացքում տեղի ունեցած ավագանու 5 նիստերից, 131 քվեարկություններից, մշտական հանձնաժողովի 6 նիստերից, բացակայել է 1 նիստից, 47 քվեարկություններից, մշտական հանձնաժողովի 4 նիստերից, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Վաղաժամկետ դադարեցնել Աբովյան համայնքի ավագանու անդամ Մելինե Գասպարյանի լիազորությունները: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |