Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 24-ի N 119-Ն որոշման, հաշվի առնելով «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2020 թվականի սեպտեմբերի 22-ի թիվ «305Բ-01/Վ-020» գնահատման հաշվետվությունը, որով անշարժ գույքը գնահատվել է 141 000 (հարյուր քառասունմեկ հազար) դրամ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Տատյանա Ավագյանը 1999 թվականից ընտանիքով բնակվում է Հանրակացարանային թաղամասի 1-ին շենքի թիվ 53 բնակարանում, հիմք ընդունելով Տատյանա Ավագյանի դիմումը (մուտք՝ 2020 թվականի սեպտեմբերի 17-ի N Ք-1774), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2015 թվականի դեկտեմբերի 9-ի N 09122015-07-0063 վկայական) Հանրակացարանային թաղամասի 1-ին շենքի 14.0 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով թիվ 53 բնակարանն ուղղակի վաճառքով` 141 000 (հարյուր քառասունմեկ հազար) դրամով օտարել Տատյանա և Քրիստինա Ավագյաններին: 2. Սույն որոշման 1-ին կետում նշված անձինք պարտավոր են վճարել. 1) համայնքապետարանի 900105201777 հաշվեհամարին 141 000 (հարյուր քառասունմեկ հազար) դրամ` բնակարանի գինը. 2) համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին 73 000 (յոթանասուներեք հազար) դրամ` համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման փաստաթղթերի կազմման համար ծառայության վճար: 3. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է սույն որոշման 1-ին կետում նշված անձանց կողմից: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |