Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 594-596-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Մանուշակ Խաչատրյանը 1972 թվականից բնակվում է Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Սարալանջի փողոցի 18 շենքի թիվ 16 բնակարանում, հաշվի առնելով Մանուշակ Խաչատրյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի փետրվարի 27-ի N Ք-1180), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2008 թվականի դեկտեմբերի 19-ի N 2499329 վկայական) Աբովյան քաղաքի Սարալանջի փողոցի 18 շենքի 44.83 քառակուսի մետր մակերեսով թիվ 16 բնակարանն անհատույց օտարել Մանուշակ Կոլյայի Խաչատրյանին։ 2. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Մանուշակ Խաչատրյանի կողմից: 3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 60-օրյա ժամկետում որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպում չկատարելու դեպքում որոշումը կհամարվի ուժը կորցրած: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մանուշակ Խաչատրյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |