Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-596-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հուլիսի 20-ի N 451 որոշման, հաշվի առնելով Վարսիկ Ֆարամազյանի դիմումը (մուտք՝ 2016 թվականի դեկտեմբերի 23-ի N Ք-2128), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2016 թվականի հոկտեմբերի 20-ի N 20102016-07-0067 վկայական) Աբովյան քաղաքի Հանրակացարանային թաղամասի 6 շենքի 28.2 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով 54-55 բնակարանն անհատույց օտարել Վարսիկ, Եղիշե, Գևորգ, Համլետ և Նունե Ֆարամազյաններին: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում իրազեկելուն հաջորդող օրվանից: |