Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 197-Ն որոշման, հաշվի առնելով «ԷԴՆՈ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության դիմումը (մուտք՝ 2024 թվականի սեպտեմբերի 18-ի N Ք-1862). 1. Համաձայնություն տալ «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից 2024 թվականի մարտի 05-ին տրված N ՎՋ 797/2023 տեխնիկական պայմանի ուղեգծով հետագիծ-նախագծային փաստաթղթերին և «ԷԴՆՈ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն Աբովյան համայնքի Առինջ գյուղի Դուրյան թաղամասի 1-ին փողոցի թիվ 2 հասցեում տրամադրել ջրագծի, կոյուղագծի և հեղեղատարի կառուցման շինարարության թույլտվություն (շինարարության թույլտվությունը կցվում է): 2. «ԷԴՆՈ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201454 հաշվեհամարին մուծել 3 000 (երեք հազար) դրամ տեղական տուրք` շինարարության թույլտվության համար: 3. Շինարարական աշխատանքները կատարելիս անհրաժեշտ է տեղեկացնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը և մյուս շահագրգիռ կազմակերպություններին։ 4. Քանդված հատվածները վերականգնել տասնհինգօրյա ժամկետում: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԷԴՆՈ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |