Այսօր: Ուրբաթ, 6 Հունիսի 2025թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 42
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 2179
  Փաստաթուղթը հեռացված է հեղինակի կողմից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

04 հունիսի 2025 թվականի N 2179

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԱՐԱԼԱՆՋԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 16 ՇԵՆՔԻ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՄԲ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԸ ՉՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՔԱՆԴԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 
1. Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը.
Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Սարալանջի փողոցի թիվ 16 շենքի հարևանությամբ գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա, առանց համապատասխան թույլտվության կառուցվել է 42.4 քառակուսի մետր արտաքին մակերեսով կիսանկուղ:
2. Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը. 
1)  Կիսանկուղը կառուցված է Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Սարալանջի փողոցի թիվ 16 շենքի հարևանությամբ  գտնվող համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասի վրա,
2) շինությունն իրենից ներկայացնում է բետոնե հիմքերով,  մասամբ քարով շարված կիսանկուղ,
3) շինությունը կառուցված է առանց ՀՀ օրենսդրությամբ նախատեսված համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի, շինության արտաքին տեսքը և տեղադիրքը հակասում է տարածքի ճարտարապետական տարածական կերպարին, համայնքի քաղաքաշինական կանոնադրությամբ հաստատված քաղաքաշինական միջավայրի գեղագիտական հատկանիշներին և շինարարական նորմերին.
3. Վարչական ակտն ընդունելու հիմնավորումը,
 Քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 188-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ինքնակամ կառույց է համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված կամ տեղադրված, շինությունը կամ այլ կառույցը:
Քաղաքաշինության մասին օրենքի 17-րդ հոդվածի 13-րդ մասի համաձայն՝ քաղաքաշինական գործունեություն իրականացնելու նպատակով անշարժ գույքի (հողամասեր, շենքեր, շինություններ) օգտագործման պայմանները չեն կարող հակասել հաստատված քաղաքաշինական փաստաթղթերով սահմանված պահանջներին:
Նույն օրենքի 18-րդ հոդվածի համաձայն՝ հողօգտագործումը քաղաքաշինական գործունեության բնագավառում իրականացվում է նպատակային՝ հաստատված տարածական պլանավորման փաստաթղթերին, սույն օրենքին և իրավական այլ ակտերին համապատասխան:
Հողային օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հողամասի թույլատրված օգտագործումը հողամասի օգտագործումն է դրա նպատակային և գործառնական նշանակությամբ, ներառյալ՝ սահմանված իրավունքները և սահմանափակումները, 
Նույն օրենսգրքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ համայնքի ղեկավարը կանխարգելում, կասեցնում և վերացնում է ապօրինի հողօգտագործումը համայնքի վարչական սահմաններում:
Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին պարբերության համաձայն՝ հողամասի սեփականատերն իրավունք ունի քանդելու իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը` առանց դատարան դիմելու: Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշում կայացնում են օրենքով սահմանված իրավասու մարմինները։
ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգի 33-րդ կետի համաձայն՝ համայնքի ղեկավարը սեփական նախաձեռնությամբ ընդունում է որոշում պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում գտնվող ինքնակամ կառույցներն օրինականացնելու կամ քանդելու մասին...։
ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 2-րդ կետի բ) ենթակետի համաձայն՝ օրինականացման ենթակա չեն այն ինքնակամ կառույցները, որոնք կառուցված են Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում՝ կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և առաջացնում են հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ անմիջական սպառնացող վտանգը կանխելու կամ արդեն իսկ առաջացած վտանգի հետևանքները վերացնելու, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում վարչական վարույթը կարող է սահմանափակվել միայն եզրափակիչ փուլով։
Նույն օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչական մարմինը պետք է վարչական վարույթն իրականացնի առանց դա բարդացնելու՝ լրացուցիչ լսումներ անցկացնելու, լրացուցիչ փորձաքննություն նշանակելու կամ զննում կատարելու, եթե առկա չեն գործի փաստական հանգամանքների պարզաբանման համար անհրաժեշտ պատճառներ:
Նույն հոդվածի 3-րդ մասի՝ համաձայն եթե վարչական վարույթ հարուցելուց հետո վարչական մարմնի տրամադրության տակ առկա են համապատասխան վարչական ակտն ընդունելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, բավարար չափով պարզաբանված և ճշգրտված են տվյալ գործի հանգամանքները, ապա վարչական մարմինը պարտավոր է վարչական ակտն ընդունել նշված հանգամանքների ի հայտ գալուց հետո՝ ողջամիտ ժամկետում՝ չսպասելով ընդհանուր կամ հատուկ ժամկետի լրանալուն:
Նույն օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» կետի համաձայն՝ լսումներ չեն անցկացվում, եթե անհրաժեշտություն է առաջանում անհապաղ ընդունելու վարչական ակտ, քանի որ հապաղումը կարող է հանգեցնել հանրության համար որևէ վտանգի առաջացման:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ լսումներ չեն անցկացվում կամ կարող են չանցկացվել նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում։
 Հիմք ընդունելով վերը նշված իրավանորմերը՝ ինքնակամ կառույցն Աբովյան համայնքի սեփականությունն է, քանի որ կառուցված է Աբովյան համայնքին պատկանող հողամասում, հողամասի օգտագործումը չունի Հողային օրենսգրքով նախատեսված իրավական հիմք, շինությունը կառուցված է առանց ՀՀ օրենսդրությամբ նախատեսված համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի, շինության արտաքին տեսքը և տեղադիրքը հակասում է տարածքի ճարտարապետական տարածական կերպարին, համայնքի քաղաքաշինական կանոնադրությամբ հաստատված քաղաքաշինական միջավայրի գեղագիտական հատկանիշներին և շինարարական նորմերին: Ելնելով վերոգրյալից՝ ինքնակամ կառույցը ենթակա չէ օրինականացման և ենթակա է քանդման։
Անհրաժեշտ է նաև արձանագրել, որ վարույթի հարուցման և ընթացիկ փուլերի բացակայության պայմաններում սույն վարույթով լսումներ չեն հրավիրվում և վարչական վարույթը սհմանափակվում է միայն եզրափակիչ մասով, քանի որ արդեն իսկ բավարար չափով պարզաբանված են սույն հարցի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքները, մասնավորապես՝ շինությունը կառուցված է առանց ՀՀ օրենսդրությամբ նախատեսված համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի, շինության արտաքին տեսքը և տեղադիրքը հակասում է տարածքի ճարտարապետական տարածական կերպարին, համայնքի քաղաքաշինական կանոնադրությամբ հաստատված քաղաքաշինական միջավայրի գեղագիտական հատկանիշներին և շինարարական նորմերին։ Հետևաբար, ի հայտ են եկել սույն որոշման կայացման համար նշանակություն ունեցող հանգամանքները: Ուստի, լսումներ հրավիրելու դեպքում, նշված փաստական հանգամանքի վրա ազդեցություն ունենալու հնարավորությունը բացակայում է: Հիմք ընդունելով նշված փաստական հանգամանքներն ու վերը նշված իրավական նորմերը և ելնելով վերոգրյալ հիմնավորումներից՝
 
                                                                                             ՈՐՈՇԵՑԻ

1. Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Սարալանջի փողոցի թիվ 16 շենքի հարևանությամբ գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում առկա ինքնակամ կիսանկուղի օրինականացման մասին քաղաքացի Ժաննա Պողոսյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի մարտի քսանչորսի N Ք-1869) մերժել։
2. Ապամոնտաժել Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Սարալանջի փողոցի թիվ 16 շենքի հարևանությամբ գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 
հողամասում առկա ինքնակամ կիսանկուղը և անօրինական տիրապետումից ազատել համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը։
3. Դիմել Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը` սույն որոշման 1-ին կետի համաձայն` Աբովյանի համայնքապետարանի կողմից վարչական հարկադրանքի միջոցներ կիրառվելու ընթացքում, համապատասխան վայրում ապահովել հասարակական կարգի պահպանումը:
4. Քանդման աշխատանքների իրականացման հետ կապված ծախսերը բռնագանձել ինքնակամ կառույցներն իրականացրած անձանցից: Սույն որոշման պահանջների կատարման կազմակերպումը դնել Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինարարության բաժնի պետ Արամ Վիրաբյանի վրա, իսկ որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունը՝ Աբովյան համայնքի ղեկավարի խորհրդական Սասուն Գրիգորյանի վրա:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Աբովյան համայնքի ղեկավարին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 17

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner