Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 16-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի, հիմք ընդունելով Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինարարության, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման բաժնի պետի զեկուցագիրը (մուտք՝ 2023 թվականի հոկտեմբերի 11-ի N Ք-6511), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Համաձայնություն տալ Աբովյան համայնքի Գետարգել գյուղի 7-րդ փողոցի 17/2 հասցեում գտնվող, Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող (հիմք՝ 2023 թվականի հոկտեմբերի 4-ի վկայական N 04102023-07-0026) 200.0 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասն օտարելուն։ 2. Հողամասի օտարման գինը սահմանել 1 367 000 (մեկ միլիոն երեք հարյուր վաթսունյոթ հազար) դրամ՝ հողամասի կադաստրային արժեքով։ 3. Համայնքի ղեկավարին՝ պատրաստել հողաշինարարական գործ և օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացք տալ։ 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման օրվան հաջորդող օրվանից։ |