Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. 2023 թվականի ընթացքում աճուրդային կարգով օտարել համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2010 թվականի հուլիսի 1-ի N 01072013-07-0042 վկայական, կադաստրային ծածկագիրը՝ 07-002-0116-0216-001-110) Աբովյան քաղաքի ՈՒսանողական թաղամասի 4/1/1 շենքի թիվ 110 սենյակը (12.69 քառակուսի մետր): Աճուրդի մեկնարկային գինը սահմանել 400 000 (չորս հարյուր հազար) դրամ` հաշվի առնելով «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2022 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ «324Բ-01/Վ-022» անշարժ գույքի գնահատման մասնագիտական եզրակացությունը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման օրվան հաջորդող օրվանից: |