Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 594-596-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հուլիսի 20-ի N 451 որոշման, հաշվի առնելով Վարդիթեր Միրզոյանի դիմումը (մուտք՝ 2021 թվականի հոկտեմբերի 11-ի N Ք-3210), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Համայնքային սեփականություն հանդիսացող (հիմք` 2021 թվականի օգոստոսի 4-ի N 04082021-07-0147 վկայական) Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտայի 7-րդ շենքի 28.2 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով թիվ 75, 77 բնակարանն անհատույց օտարել Վարդիթեր, Մուրազիկ, Մարինե Միրզոյաններին և Կարինե Ազիզյանին: 2. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է սույն որոշման 1-ին կետում նշված անձանց կողմից: 3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 60-օրյա ժամկետում որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպում չկատարելու դեպքում որոշումը կհամարվի ուժը կորցրած: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |