Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Հաստատել 2019 թվականի սեպտեմբերի 04-ի N 13 հերթական նիստի հետևյալ օրակարգը. 1) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Բարեկամության փողոցի 1-ին շենքի թիվ 30/1 բնակարանն ուղղակի վաճառքով օտարելու մասին. 2) Արթուր Մանուչարյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասի հետ փոխանակելուն համաձայնություն տալու մասին։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |