Համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 290-292-րդ հոդվածների, 293-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, ինչպես նաև հաշվի առնելով Լիլիթ Շամյանի կողմից Աբովյան համայնքի ղեկավարի 2024 թվականի օգոստոսի 27-ի N 3768 որոշման դեմ ներկայացված վարչական բողոքը (մուտք՝ 25.09.2024թ. N Ք-7048), ինչպես նաև վարչական բողոքի քննարկման վերաբերյալ 2024 թվականի հոկտեմբերի 18-ի արձանագրությունը՝ 1.Աբովյան համայնքի ղեկավարի 2024 թվականի օգոստոսի 27-ի «Լիլիթ Շամյանի նկատմամբ վարչական տույժ նշանակելու մասին» N 3768 որոշումը թողնել անփոփոխ, իսկ բողոքը՝ առանց բավարարման։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |