Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 291
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 

Զեկ. ԱՐՄԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ Զ. ԱՆԴՐԱՆԻԿ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Աբովյան համայն­քի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 25-ի N 70-Ն որոշման, հաշվի առնելով «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2021 թվականի նոյեմբերի 10-ի թիվ «431-01/Վ-021» գնահատման հաշվետվությունը, որով անշարժ գույքը գնահատվել է 59 600 000 (հիսունինը միլիոն վեց հարյուր հազար) դրամ, հիմք ընդունելով «Մուլտի Գրուպ» կոնցեռն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արայիկ Կեսոյանի դիմումը (մուտք՝ 2021 թվականի հոկտեմբերի 20-ի N Տ-615Աբովյան համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ  է. 
1. Համաձայնություն տալ Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող՝ (հիմք` 2019 թվականի նոյեմբերի 4-ի N 04112019-07-0133 վկայական) Զ. Անդրանիկի փողոցի թիվ 3 հասցեում գտնվող անշարժ գույքը ուղղակի վաճառքով՝ 59 600 000 (հիսունինը միլիոն վեց հարյուր հազար) դրամ արժեքով օտարել «Մուլտի Գրուպ» կոնցեռն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
2. «Մուլտի Գրուպ» կոնցեռն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է վճարել.
1) համայնքապետարանի 900105201777 հաշվեհամարին 59 600 000 (հիսունինը միլիոն վեց հարյուր հազար) դրամ` անշարժ գույքի գինը.
2) համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին 73 000 (յոթանասուներեք հազար) դրամ` համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման փաստաթղթերի կազմման համար ծառայության վճար:

3. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է «Մուլտի Գրուպ» կոնցեռն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից:
4. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 60-օրյա ժամկետում որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպում չկատարելու դեպքում որոշումը կհամարվի ուժը կորցրած:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Մուլտի Գրուպ» կոնցեռն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner