Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 594-596-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Վոլոդյա Մալխասյանը 2007 թվականից բնակվում է Աբովյան քաղաքի Հանրակացարանային թաղամասի 7-րդ շենքի թիվ 87 բնակարանում, հաշվի առնելով Վոլոդյա Մալխասյանի լիազորած անձ Աիդա Մաթևոսյանի դիմումը (մուտք՝ 2019 թվականի մայիսի 29-ի N Ք-1089), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2018 թվականի դեկտեմբերի 28-ի N 28122018-07-0054 վկայական) Աբովյան քաղաքի Հանրակացարանային թաղամասի 7-րդ շենքի 30.23 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով թիվ 87 բնակարանն անհատույց օտարել Վոլոդյա Մալխասյանին: 2. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Վոլոդյա Մալխասյանի կողմից: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վոլոդյա Մալխասյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
|