Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 203-Ն և 2025 թվականի հունվարի 23-ի N 03-Ն որոշումների, հաշվի առնելով «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերության դիմումը (մուտք՝ 2025 թվականի փետրվարի 17-ի N Տ-480). 1. Համաձայնություն տալ «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերության Երևանի գազաֆիկացման և գազամատակարման մասնաճյուղի կողմից 2024 թվականի դեկտեմբերի 10-ին տրված տեխնիկական պայմանի ուղեգծով հետագիծ-նախագծային փաստաթղթերին և «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել Արտակ Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Առինջ գյուղի Վ. Տերյան թաղամասի 3-րդ փողոցի թիվ 21/2 և Արմեն Մարտիկյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Առինջ գյուղի Վ. Տերյան թաղամասի 3-րդ փողոցի թիվ 21/3 հասցեներում գազատարի կառուցման շինարարության թույլտվություն (շինարարության թույլտվությունը կցվում է): 2. «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավոր է. 1) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 100 000 (հարյուր հազար) դրամ՝ ինժեներական ենթակառուցվածքների մոնտաժման աշխատանքների համաձայնության տրամադրման ծառայության վճար. 2) Աբովյանի համայնքապետարանի 900105201801 հաշվեհամարին վճարել 3 000 (երեք հազար) դրամ տեղական տուրք` շինարարության թույլտվության համար: 3. Շինարարական աշխատանքները կատարելիս անհրաժեշտ է տեղեկացնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը և մյուս շահագրգիռ կազմակերպություններին: 4. Քանդված հատվածները վերականգնել տասնհինգօրյա ժամկետում: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |