Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ մասի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 15-ի N 30-Ա որոշման, հիմք ընդունելով Աբովյան համայնքում սահմանված տեղական վճարների դրույքաչափի նվազեցման արտոնություն կիրառելու գործընթացն ապահովող մշտական հանձնաժողովի 2024 թվականի հոկտեմբերի 29-ի ուսումնասիրության ակտը և Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետի զեկուցագիրը (մուտք՝ 2024 թվականի հոկտեմբերի 30-ի N Ք-7824). 1. 2024 թվականի համար Աբովյան համայնքում սահմանված տեղական վճարների դրույքաչափի նվազեցման արտոնություն կիրառել՝ համաձայն հավելվածի։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման պահից և տարածվում է 2024 թվականի հոկտեմբերի 01-ից ծագած իրավահարաբերությունների վրա: |