Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 594-596-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Անահիտ Քուպալյանը 2007 թվականից բնակվում է Աբովյան քաղաքի Հանրակացարանային թաղամասի 7-րդ շենքի թիվ 7 բնակարանում, հաշվի առնելով Անահիտ Քուպալյանի դիմումը (մուտք՝ 2019 թվականի հոկտեմբերի 2-ի N Ք-2150), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2019 թվականի հոկտեմբերի 31-ի N 31102019-07-0099 վկայական) Աբովյան քաղաքի Հանրակացարանային թաղամասի 7-րդ շենքի 34.62 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով թիվ 7 բնակարանն անհատույց օտարել Անահիտ Քուպալյանին: 2. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Անահիտ Քուպալյանի կողմից: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Անահիտ Քուպալյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |