Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 90-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` Աբովյան համայնքի 2018 թվականի բյուջեով նախատեսված վարչական մասի պահուստային ֆոնդից հատկացնել 38 500 000 (երեսունութ միլիոն հինգ հարյուր հազար) դրամ, որից 36 500 000 (երեսունվեց միլիոն հինգ հարյուր հազար) դրամը՝ «Աղբահանություն» (բաժին 05, խումբ 1, դաս 1) նախահաշվի «4511» հոդվածին, 2 000 000 (երկու միլիոն) դրամը՝ «Փողոցային լուսավորություն» (բաժին 06, խումբ 4, դաս 1) նախահաշվի «4511» հոդվածին։ |