Վ. Գևորգյանը ներկայացրեց նախագիծը և հայտնեց, որ նախորդ անգամ անձամբ էր խոսել Արման Գրիգորյանի հետ, վերջինս վստահեցրել էր, որ իր բացակայությունները հարգելի համարելու հետ կապված կներկայացնի համապատասխան հիմնավորումներ: Ավագանու անդամ Վ.Ամիրխանյանը հայտնեց, որ հանդիպել է Ա. Գրիգորյանի հետ և տեղեկացրեց, որ Ա. Գրիգորյանի բուժման վերաբերյալ փաստաթղթեր ներկայացնելու ուշացման պատճառը պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջինիս բուժումը իրականացվում է արտերկրում։ Վ. Ամիրխանյանը առաջարկեց ժամանակ տրամադրել, որպեսզի Ա. Գրիգորյանը ներկայացնի բուժման մասին համապատասխան փաստաթղթերը, ավագանու նիստերից և քվեարկություններից բացակայությունները հարգելի համարելու համար:
|