Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 594-596-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հուլիսի 20-ի N 451 որոշման, հաշվի առնելով Սվետլանա Սարգսյանի դիմումը (մուտք՝ 2023 թվականի մարտի 6-ի N Ք-1051), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Համայնքային սեփականություն հանդիսացող (հիմք` 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N 27122022-07-0129 վկայական) Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտայի 7-րդ շենքի 13.8 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով թիվ 88 բնակարանն անհատույց օտարել Սվետլանա Սարգսյանին, Արթուր, Էդգար և Էրիկ Համբարձումյաններին։ 2. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է սույն որոշման 1-ին կետում նշված անձանց կողմից: 3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 60-օրյա ժամկետում որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպում չկատարելու դեպքում որոշումը կհամարվի ուժը կորցրած: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |