Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, 77-րդ հոդվածի 3-րդ մասի և հիմք ընդունելով Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետի զեկուցագիրը (մուտք՝ 2025 թվականի նոյեմբերի 06-ի N Ք-7337), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Հայաստանի Հանրապետության կառավարության «Մարդկային կապիտալի զարգացում» ծրագրի շրջանակներում Աբովյան համայնքի Արամուս և Բալահովիտ գյուղերի նորակառույց մանկապարտեզների համար ձեռք բերված գույքը՝ 2 454 560 (երկու միլիոնչորս հարյուր հիսունչորս հազար հինգ հարյուր վաթսուն) դրամ հաշվեկշռային արժեքով ընդգրկել Աբովյան համայնքի հաշվեկշռում՝ համաձայն հավելվածի։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։ |