Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 03-Ն որոշման, հիմք ընդունելով «ՀԱԲՇԻՆ ՆԱԽԱԳԻԾ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի հունիսի 13-ին լրամշակված և փոփոխված աշխատանքային նախագիծը, հաշվի առնելով Պարույր Պալյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հուլիսի 10-ի N Ք-4623). 1. Համաձայնեցնել Աբովյան համայնքի ղեկավարի 2024 թվականի հուլիսի 08-ի «Պարույր Պալյանին շինարարության թույլտվություն տալու մասին» N 3177 որոշմամբ հաստատված N 407 շինարարության թույլտվությամբ սահմանված նախագծային փաստաթղթերում կատարված փոփոխությունը և Պարույր Պալյանին տալ շինարարության թույլտվություն: 2. Պարույր Պալյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201454 հաշվեհամարին մուծել 150 000 (հարյուր հիսուն հազար) դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Պարույր Պալյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |