Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հողային օրենսգրքի 71-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 29-36-րդ կետերի, հաշվի առնելով Գևորգ Գալուստյանի դիմումը (մուտք՝ 2019 թվականի մայիսի 23-ի N Ք-1057), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Համաձայնություն տալ Գևորգ Գալուստյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք` 2008 թվականի հուլիսի 21-ի N 2526199 վկայական) Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանի 5-րդ թաղամասի թիվ 10 հասցեում (8-րդ տարածագնահատման գոտի) գտնվող 400.0 քառակուսի մետր մակերեսով բնակելի կառուցապատման հողամասի փոխանակմանը Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2011 թվականի մարտի 10-ի N 2816020 վկայական) 5-րդ միկրոշրջանի 1-ին թաղամասի թիվ 63 հասցեում (7-րդ տարածագնահատման գոտի) գտնվող 525.0 քառակուսի մետր մակերեսով բնակելի կառուցապատման հողամասի հետ: 2. Գևորգ Գալուստյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին վճարել հավելյալ 125.0 քառակուսի մետր մակերեսով հողամասի կադաստրային արժեքը՝ 565 500 (հինգ հարյուր վաթսունհինգ հազար հինգ հարյուր) դրամ և հողամասերի տարածագնահատման գոտիների տարբերությունը՝ 633 600 (վեց հարյուր երեսուներեք հազար վեց հարյուր) դրամ: 3. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Գևորգ Գալուստյանի կողմից: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գևորգ Գալուստյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
|