2021 թվականի N_ ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԴԻՄԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Դիմել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի 2006 թվականի նոյեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին» N 38-Ա հրամանով հաստատված անվանացանկում հետևյալ փոփոխությունները և լրացումները կատարելու համար՝ 1) Ուժը կորցրած ճանաչել անվանացանկի հետևյալ կետերը՝ ա. համայնքային ծառայության գլխավոր պաշտոնների խմբի երրորդ ենթախմբի 1-ին կետը՝ «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման Աբովյանի տարածքային բաժնի պետ» (ծածկագիր՝ 1.3-1). բ. համայնքային ծառայության կրտսեր պաշտոնների խմբի 2-րդ ենթախմբի 14-րդ կետը՝ «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման Աբովյանի տարածքային բաժնի 1-ին կարգի մասնագետ» (ծածկագիր՝ 3.2-14)։ 2) Անվանացանկը լրացնել հետևյալ կետերով՝ ա. համայնքային ծառայության առաջատար պաշտոնների խմբի 3-րդ ենթախումբը լրացնել նոր 9-րդ կետով՝ «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետ» (ծածկագիր՝ 2.3-9). բ. կրտսեր պաշտոնների խմբի առաջին ենթախումբը լրացնել նոր 10-րդ՝ «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջատար մասնագետ» (ծածկագիր՝ 3.1-10) և 11-րդ՝ «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջատար մասնագետ» (ծածկագիր՝ 3.1-11) կետերով։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունմանը հաջորդող օրվանից։ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
|
|
|
Նախագծի քննարկման արձանագրությունը |
|
|
|