Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ և 17-րդ հոդվածների, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Հաստատել 2020 թվականի նոյեմբերի 06-ի N 10 արտահերթ նիստի հետևյալ օրակարգը. 1) Աբովյան համայնքի 2020 թվականի բյուջեով նախատեսված վարչական մասի պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին. 2) Աբովյան համայնքին սեփականության իրավունքով պատկանող գույքն անհատույց օգտագործման իրավունքով «Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրելու մասին. 3) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող 2-րդ միկրոշրջանի թիվ 8/5/1 հասցեում գտնվող անշարժ գույքն օտարելուն համաձայնություն տալու մասին. 4) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող 1-ին միկրոշրջանի թիվ 8/53/2 հասցեում գտնվող անշարժ գույքն օտարելուն համաձայնություն տալու մասին։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |