Այսօր: Ուրբաթ, 6 Հունիսի 2025թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 351
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



03 հունիսի 2025 թ.

«ԱՐՈՒՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՎԱԼՈԴՅԱՅԻ» ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋԸ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 13-ի N 52-Ն և 2025 թվականի հունվարի 23-ի N 03-Ն որոշումների, հիմք ընդունելով «Արուս Խաչատրյան Վալոդյայի» անհատ ձեռնարկատիրոջ հայտը (մուտք՝ 2025 թվականի հունիսի 02-ի N Ք-3598).
1. «Արուս Խաչատրյան Վալոդյայի» անհատ ձեռնարկատիրոջը տալ 2025 թվականի ընթացքում Աբովյան համայնքի Առինջ գյուղի Գ թաղամասի 9-րդ փողոցի թիվ 2 առևտրի սրահի վաճառատեղում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առք ու վաճառքի թույլտվություն (Թույլտվություն N կցվում է)։
2. «Արուս Խաչատրյան Վալոդյայի» անհատ ձեռնարկատերը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105002985 հաշվեհամարին վճարել տեղական  տուրք` 50 000 (հիսուն հազար) դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Արուս Խաչատրյան Վալոդյայի» անհատ ձեռնարկատիրոջը  որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Միքայել Պողոսյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner