Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 28-ի N 193-Ն որոշման, հաշվի առնելով «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2023 թվականի սեպտեմբերի 04-ի թիվ «340Բ-Վ/023» անշարժ գույքի գնահատման հաշվետվությունը, որով անշարժ գույքը գնահատվել է 1 800 000 (մեկ միլիոն ութ հարյուր հազար) դրամ, նկատի ունենալով, որ Էլիշկա Մանուկյանը 1986 թվականից հաշվառված բնակվում է Աբովյան քաղաքի Դարանի փողոցի 5 շենքի թիվ 34 բնակարանում, հիմք ընդունելով Էլիշկա Մանուկյանի դիմումը (մուտք՝ 2023 թվականի նոյեմբերի 01-ի N Ք-7083), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2023 թվականի հունիսի 08-ի N 08062023-07-0156 վկայական) Աբովյան քաղաքի Դարանի փողոցի 5 շենքի 55.42 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով թիվ 34 բնակարանն ուղղակի վաճառքով` 1 800 000 (մեկ միլիոն ութ հարյուր հազար) դրամով, օտարել Էլիշկա Մանուկյանին: 2. Էլիշկա Մանուկյանը պարտավոր է վճարել. 1) համայնքապետարանի 900105201777 հաշվեհամարին 1 800 000 (մեկ միլիոն ութ հարյուր հազար) դրամ` բնակարանի գինը, 2) համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին 73 000 (յոթանասուներեք հազար) դրամ` համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման փաստաթղթերի կազմման համար ծառայության վճար: 3. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Էլիշկա Մանուկյանի կողմից: 4. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 60-օրյա ժամկետում որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպում չկատարելու դեպքում որոշումը կհամարվի ուժը կորցրած: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Էլիշկա Մանուկյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |