Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 594-596-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հուլիսի 20-ի N 451 որոշման, հաշվի առնելով Նինա Գալստյանի դիմումը (մուտք՝ 2023 թվականի մայիսի 4-ի N Ք-2446), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N 27122022-07-0163 և N 27122022-07-0078 վկայականներ) Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտայի 7-րդ շենքի 13.5 և 18.8 քառակուսի մետր ընդհանուր մակերեսներով թիվ 81 և թիվ 83 բնակարաններն անհատույց օտարել Նինա Գալստյանին, Ռոմիկ, Արթուր և Անի Առաքելյաններին։ 2. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է սույն որոշման 1-ին կետում նշված անձանց կողմից: 3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 60-օրյա ժամկետում որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպում չկատարելու դեպքում որոշումը կհամարվի ուժը կորցրած: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |