Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի, 70-րդ հոդվածի 2-րդ մասի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ավագանու անդամ Վրեժ Մամուլյանը 2024 թվականի վեցերորդ նստաշրջանի ընթացքում տեղի ունեցած ավագանու 6 նիստից, 90 քվեարկությունից բացակայել է 4 նիստից, 61 քվեարկությունից, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Վաղաժամկետ դադարեցնել Աբովյան համայնքի ավագանու անդամ Վրեժ Մամուլյանի լիազորությունները: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։
|