|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
11 սեպտեմբերի 2025 թվականի N 3589 |
ՍՅՈՒԶԱՆՆԱ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հաշվի առնելով Սյուզաննա Ղազարյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի սեպտեմբերի 03-ի N Ք-5833). 1. Սյուզաննա Ղազարյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք` 2025 թվականի հունիսի 18-ի N 18062025-07-0213 և օգոստոսի 20-ի N 20082025-07-0123 վկայականներ) Աբովյան համայնքի Բալահովիտ գյուղի 1-ին փողոցի թիվ 52 և թիվ 54 հասցեներում գտնվող անշարժ գույքերին՝ «Վալերիկ Գալստյան» անհատ ձեռնարկատիրոջ կողմից 2025 թվականի օգոստոսի 25-ին կազմված միավորման սխեմայի (կցվում է) համաձայն` տրամադրել միասնական հասցե՝ համայնք Աբովյան, գյուղ Բալահովիտ, 1-ին փողոց, 52-54։ 2. Սյուզաննա Ղազարյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 10 000 (տասը հազար) դրամ տեղական վճար` հասցեի տրամադրման համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սյուզաննա Ղազարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|